Մորեխների ներխուժման պատճառով Սոմալիում արտակարգ դրություն է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i116512-Մորեխների_ներխուժման_պատճառով_Սոմալիում_արտակարգ_դրություն_է_հայտարարվել
Սոմալիի գյուղատնտեսության նախարարությունը մորեխների ներխուժման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է BBC-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 03, 2020 08:40 Asia/Tehran
  • Մորեխների ներխուժման պատճառով Սոմալիում արտակարգ դրություն է հայտարարվել

Սոմալիի գյուղատնտեսության նախարարությունը մորեխների ներխուժման պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ի տվյալներով, Սոմալիում և Եթովպիայում մորեխների ներկայիս ներխուժումն ամենամեծն է վերջին 25 տարիների ընթացքում:

Նշվում է, որ այս միջատների պոպուլյացիան մեծացել է վերջին հորդառատ անձրևներից հետո:

Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ խնդիրը չի հաջողվի լուծել մինչև բերքահավաքի մեկնարկն ապրիլին:

Associated Press-ի փոխանցմամբ, մորեխներն արդեն հասել են Քենիա, որտեղ իրավիճակն ամենաբարդն է վերջին 70 տարիների ընթացքում:

1in.am