Փետրվար 03, 2020 18:32 Asia/Tehran

ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն քաղաքականությունը քննադատող բողոքարարներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին հրկիզել են Թրամփի խրտվիլակը:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, երկրից վտարված միգրանտներն ու քաղաքական ակտիվիստները կիրակի օրը ԱՄՆ-ի սահմանի մոտ գտնվող Մեքսիկայի Թիխուանա շրջանում հրկիզելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խրտվիլակը, բողոքել են նրա հակամիգրացիոն քաղաքականության դեմ:

Բողոքարարները դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի ու Մեքսիկայի միջև սահմանային պատի կառուցմանը:

ԱՄՆ մաքսային ծառայության և սահմանների պաշտպանության վարչության կողմից 2019 թվականի դեկտեմբերին  հրապարակված վերջին տվյալները ցույց են տալիս,որ Թրամփի վարչակազմը Մեքսիկայի հետ սահմանային պատի մոտ 160 կիլոմետրը կառուցել է: 

Պիտակ