Ռուսաստան. Եվրոպան պետք է հրաժարվի ՀԳՀԾ-ի վեճերի ձգանի մեխանիզմից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը եվրոպական երեք երկրներին կոչ է արել հրաժարվել ՀԳՀԾ-ի վեճերի լուծման ձգանի մեխանիզմից և կենտրոնանալ միջուկային գործարքը պահպանելու պայմաններ ստեղծելու վրա:
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել որում ասված է.«Մենք ՀԳՀԾ- ի բոլոր գործընկերներին կոչ ենք անում հրաժարվել ՀԳՀԾ-ի վեճերի լուծման ձգանի մեխանիզմից և կենտրոնանալ մեկ կարևոր սկզբունքի վրա և նախադրյալներ ստեղծել ՀԳՀԾ-ի պահպանման համար»:
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է «Իրանի միջուկային գործարքը դեռ չի հասել պատժամիջոցներիվերադարձման կետին:
Եվրոպական եռյակը ակտիվացրել է ՀԳՀԾ-ում տարաձայնությունների կարգավորման ձգանի մեխանիզմը, որի գործադրման դեպքում, կվերականգնվեն հակաիրանական պատժամիջոցները::