Կանխատեսվել է նավթի պահանջարկի գագաթնակետը․ #IMF զեկույց
https://parstoday.ir/hy/news/world-i116766-Կանխատեսվել_է_նավթի_պահանջարկի_գագաթնակետը_imf_զեկույց
Նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի իր գագաթնակետին 2041 թվականին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 09, 2020 09:59 Asia/Tehran
  • Կանխատեսվել է նավթի պահանջարկի գագաթնակետը․ #IMF զեկույց

Նավթի համաշխարհային պահանջարկը կհասնի իր գագաթնակետին 2041 թվականին:

Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում: Պահանջարկը կկազմի օրական մոտ 115 միլիոն բարել, մինչդեռ ներկայում այն մոտ 100 միլիոն բարել է: ԱՄՀ-ն կանխատեսում է, որ հետագա աճն էներգիայի սպառման արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված չի լինի: Ըստ զեկույցի՝ պահանջարկի նվազումն ամենից շատ կանդրադառնա նավթ արտահանող երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի վրա: Այս երկրները կարող են մինչև 2034 թվականը ծախսել իրենց խնայած երկու տրիլիոն դոլարը, քանի որ երկրների տնտեսությունները հիմնականում կենտրոնացած են ածխաջրածինների արտահանման վրա, որի հասույթը մինչև 2050 թվականը կնվազի 23-ից 10 տոկոս ՀՆԱ-ի համեմատությամբ: ԱՄՀ-ն արաբական երկրներին խորհուրդ է տալիս պահպանել խնայողական քաղաքականությունը, ձեռնարկել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

mamul.am