Չինաստանում կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի
https://parstoday.ir/hy/news/world-i116831-Չինաստանում_կորոնավիրուսով_վարակված_օտարերկրացիների_թիվը_հասել_Է_27_ի
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2020 09:00 Asia/Tehran
  • Չինաստանում կորոնավիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում վիրուսով վարակված օտարերկրացիների թիվը հասել Է 27-ի, մահացել են երկուսը, երեքն ապաքինվել են: Փետրվարի 10-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբաթ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել Էր 19 ախտահարվածների մասին՝ չհաղորդելով մահաբեր վախճանների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ բուժման գործընթացում Է 22 օտարերկրացի:

«Մենք արդեն համապատասխան պետություններին տեղեկացրել ենք նրանց մահվան մասին: (…) Մահացածներից մեկն Էթնիկ չինացի Է, նա ԱՄՆ-ի քաղաքացի Է»,- նշել Է Գեն Շուանը հերթական ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1004274.html