Գախարիան շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Փետրվար 10, 2020 15:19 Asia/Tehran
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակից, Գիորգի Գախարիան հեռախոսով խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ՝ շնորհավորելով Իլհամ Ալիևին իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր խորհրդարանին:
Բացի այդ, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը և վերահաստատել աջակցությունը երկկողմ հարաբերությունների շարունակմանը:
Verelq.am
Պիտակ