Գախարիան շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i116856-Գախարիան_շնորհավորել_է_Ալիևին_խորհրդարանական_ընտրություններում_հաղթանակի_կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 10, 2020 15:19 Asia/Tehran
  • Գախարիան շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր՝ փետրվարի 10-ին, շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են Ադրբեջանի նախագահի մամլո գրասենյակից, Գիորգի Գախարիան հեռախոսով խոսել է Ադրբեջանի ղեկավարի հետ՝ շնորհավորելով Իլհամ Ալիևին իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության հաղթանակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր խորհրդարանին:

Բացի այդ, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը և վերահաստատել աջակցությունը երկկողմ հարաբերությունների շարունակմանը:

Verelq.am