Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին.Դավիթ Բաբայան
https://parstoday.ir/hy/news/world-i11692-Հայկական_կողմին_է_հանձնվել_18_զոհվածի_մարմին.Դավիթ_Բաբայան
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 18:43 Asia/Tehran
  • Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին.Դավիթ Բաբայան

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում այսօր` ապրիլի 10-ին, զոհվածների մարմինների փոխանակում է իրականացվել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` նշելով, որ հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին:

«Հայկական կողմին 18 զոհվածի մարմին է փոխանցվել, իսկ ադրբեջանական զոհերի փոխանակման մասին հստակ թիվ չենք կարող նշել »,-ասաց նա:

Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ եւ համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։