Էրդողանի ժողովրդականությունն անկում է ապրում
https://parstoday.ir/hy/news/world-i116937-Էրդողանի_ժողովրդականությունն_անկում_է_ապրում
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայի նախագահի ժողովրդականությունը իջել է, հասնելով 2018 թվականի հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2020 17:51 Asia/Tehran
  • Էրդողանի ժողովրդականությունն անկում է ապրում

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայի նախագահի ժողովրդականությունը իջել է, հասնելով 2018 թվականի հոկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակին:

Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, Մետրոպոլիս հետազոտական կենտրոնի  անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի հունվար  ամիսը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ժողովրդականությունը 43.7 տոկոսից հասել է 41.9 տոկոսի:

Անկարայի Բիլքենթ համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր  Բըրկ Էսենն ասել է, որ Էրդողանի օգտին քվեարկողների վստահության անկման պատճառը Թուրքիայի տնտեսական վիճակն է և ներքին ու արտաքին ճգնաժամերը:

Վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի ընտրողների մեծ մասը դժգոհ է Էրդողանի նախագահությունից: