Ֆրանսիայի Ալպեր շրջանում Մակրոնի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Փետրվար 14, 2020 11:52 Asia/Tehran
Ալպերում բնակվող ֆրանսիացիները, այդ շրջան կատարած Մակրոնի այցելության ժամանակ, բողոքի ցույց են անցկացրել կենսաթոշակային կանոնակարգերը փոխելու և բնապահպանական խնդիրների դեմ:
Այս մասին հայտնում է Ֆրանս պրես լրատվական գործակալությունը:
Հաղորդման համաձայն, ցուցարարները կրել են պաստառներ և կարգախոսներ հնչեցրել Մակրոնի քաղաքականությունների դեմ:
Հոթ Սավոյ շրջանում նույնպես բողոքի ցույցեր են անցկացվել կառավարության կենսաթոշակային օրենքների և շրջակա միջավայրի աղտոտվածությունն անտեսող քաղաքականությունների դեմ:
Մի ցուցարար Ֆրանս պրեսի լրագրողին ասել է. «Մեր երեխաները ծանր հիվանդ են և կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում կենսոլորտի աղտոտվածությունը կանխելու ուղղությամբ, քանի որ մենք մոռացված ենք»:
Պիտակ