Հյուսիսային Կորեան ընդգծել է ԱՄՆ-ին դիմակայելու անհրաժեշտությունը
Հյուսիսային Կորեան ընդգծել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Հյուսիսկորեական «Ռոդոնգ Սինմուն» պետական թերթը չորեքշաբթի օրը գրել է.«Դիմադրությունը, անկախությունը և ներքին կարողությունների վրա հենվելն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պատժամիջոցների ձախողման միակ ուղին է: Դիմադրությունն ամենահզոր զենքն է պատժամիջոցների դիմաց»:
Հյուսիսկորեական թերթի փոխանցմամբ՝ այդ երկիրը համարյա բոլոր ասպարեզներում զարգացել է և այն ինչի որ կարիք ունի դա արտադրությունն է:
«Ռոդոնգ Սինմուն» թերթում գրված է.«ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ և մտադիր է ծնկի բերել Փխենյանին , սակայն նման բան երբեք տեղի չի ունենա»:
ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով, այդ թվում Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային հարցով, խիստ պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի դեմ: