Ֆրանսիան պատրաստ է միանալ տիեզերական պատերազմական կոալիցիային
https://parstoday.ir/hy/news/world-i117252-Ֆրանսիան_պատրաստ_է_միանալ_տիեզերական_պատերազմական_կոալիցիային
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է տիեզերական ոլորտում միանալ «Տիեզերական պաշտպանության կոալիցիայի» վեց անդամ երկրներին: Կոալիցիայի անդամներն են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան ու Գերմանիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2020 14:44 Asia/Tehran
  • Ֆրանսիան պատրաստ է միանալ տիեզերական պատերազմական կոալիցիային

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է տիեզերական ոլորտում միանալ «Տիեզերական պաշտպանության կոալիցիայի» վեց անդամ երկրներին: Կոալիցիայի անդամներն են ԱՄՆ-ը, Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան ու Գերմանիան:

«Ֆրանս Ինֆո» հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ կոալիցիայի ձևավորման նպատակը տիեզերական պաշտպանության ոլորտին մասնակից երկրների համար գործադրված ջանքերի համադրումն է:

Որոշ ժամանակ առաջ, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին ասել էր.«Փարիզը մտադիր է փոքր արբանյակների շահագործմամբ, պաշտպանել իր արբանյակներն այլ երկրների սպառնալիքներից և  բարձրացնել իր ռազմական ու տիեզերական կարողությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հրաման է ստորագրել՝ տիեզերական ուժերի գործունեության վերաբերյալ: Նա  պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ԱՄՆ օդուժի կազմում ձևավորել  տիեզերական ուժեր ստեղծել, որոնք կդառնան  զինված ուժերի 6-րդ ստորաբաժանումը: