Լավրովն ու Քերին ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ողջունել են Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, նշված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման որոշումն ու պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։