Չինաստանն ընդգծել է Իրանի հարցում ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i117836-Չինաստանն_ընդգծել_է_Իրանի_հարցում_ՄԱԳԱՏԷ_ի_անկողմնակալության_անհրաժեշտությունը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժաու Լիջյանը, ԱՄՆ-ին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ և  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրին՝ պահպանելով արդարության և անկողմնակալության սկզբունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 06:34 Asia/Tehran
  • Չինաստանն ընդգծել է Իրանի հարցում ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալության անհրաժեշտությունը

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժաու Լիջյանը, ԱՄՆ-ին մեղադրել է ՀԳՀԾ-ն խախտելու մեջ և  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրին՝ պահպանելով արդարության և անկողմնակալության սկզբունքները։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը, պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի մասին հարցին, Ժաու Լիջյանն ասել է․«ՄԱԳԱՏԷ-ն պետք է փորձի արժանավայել կերպով տնօրինել  Իրանի միջուկային հարցը և աջակցել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանմանն ուղղված դիվանագիտական ջանքերին»։

Լիջյանն ընդգծել է․-«ՀԳՀԾ-ն ստորագրող երկրները պետք է հետևեն միջուկային համաձայնագրում նշված քայլ առ քայլ կողմնորոշմանը և քայլեր անեն ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի շրջանակում համաձայնագրի կատարյալ ու արդյունավետ իրագործման ուղղությամբ»։

Ընդգծելով,որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը համարվում են Իրանի միջուկային ծրագրում առաջացած ճգնժամի հիմնական պատճառները,Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․-«ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իր սխալ մոտեցումներից և ենթահող ստեղծի բանակցության համար»։