Չինաստան. Ամերիկան աշխարհի խոշորագույն լրտեսն է
https://parstoday.ir/hy/news/world-i117858-Չինաստան._Ամերիկան_աշխարհի_խոշորագույն_լրտեսն_է
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է աշխարհի խոշորագույն լրտեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 14:04 Asia/Tehran
  • Չինաստան. Ամերիկան աշխարհի խոշորագույն լրտեսն է

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է աշխարհի խոշորագույն լրտեսը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժաու Լիջյանն ասել է, որ ԱՄՆ-ը երկակի ստանդարտներով փորձում է ցույց տալ որ լրտեսության զոհ  է դառձել, բայց ինքն է ամենամեծ լրտեսը: 

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով հրապարակված զեկույցին որում ասված է, որ ԱՄՆ-ը մեկ տասնամյակ է որ կիբեր-լրտեսություն է անում Չինաստանի նկատմամբ, հավելել է, որ Վաշինգտոնն անտեսելով միջազգային իրավունքը,  երկար ժամանակ լրտեսել է այլ երկրների ընկերություններին, կառավարություններին և անհատներին:

Ժաու Լիջյանն ասել է, որ ԱՄՆ-ը լրտեսական գործողություններով՝ կիբեր գողություն է արել այլ երկրներից և հարձակվել նրանց կիբեր համակարգերի վրա: