Չինաստան. Ամերիկան աշխարհի խոշորագույն լրտեսն է
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է աշխարհի խոշորագույն լրտեսը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ժաու Լիջյանն ասել է, որ ԱՄՆ-ը երկակի ստանդարտներով փորձում է ցույց տալ որ լրտեսության զոհ է դառձել, բայց ինքն է ամենամեծ լրտեսը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով հրապարակված զեկույցին որում ասված է, որ ԱՄՆ-ը մեկ տասնամյակ է որ կիբեր-լրտեսություն է անում Չինաստանի նկատմամբ, հավելել է, որ Վաշինգտոնն անտեսելով միջազգային իրավունքը, երկար ժամանակ լրտեսել է այլ երկրների ընկերություններին, կառավարություններին և անհատներին:
Ժաու Լիջյանն ասել է, որ ԱՄՆ-ը լրտեսական գործողություններով՝ կիբեր գողություն է արել այլ երկրներից և հարձակվել նրանց կիբեր համակարգերի վրա: