ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին
https://parstoday.ir/hy/news/world-i117866-ՀԱՊԿ_ի_գագաթնաժողովը_կարող_է_տեղի_ունենալ_Մոսկվայում_դեկտեմբերին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում Է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2020 16:09 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում Է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին:

Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո: «Այժմ ամսաթիվը համաձայնեցվում Է: Այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում Է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիեւ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երեւույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,-Զասի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը եւ կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը:

Նաեւ նշվել Է ՀԱՊԿ-ի երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն, այդ թեման պլանավորվում Է հանգամանորեն քննարկել մարտին Երեւանում ռազմական տեխնիկայի եւ զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները: «Պետք Է աշխատել ՀԱՊԿ-ի պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել Է Զասը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am