Ամերիկյան ընկերությունը փորձում է արգելել դեղորայքի վաճառքն Իրանին
Ամերիկյան կայքը գրել է, որ այդ երկրում գործող հակաիրանական խումբը ջանքեր է գործադրում՝ խոչընդոտելու Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքի վաճառքին:
The Intercept-ը գրել է, որ UANI խումբը, որը սերտ կապեր ունի կառավարության հետ, ճնշում է գործադրում ամերիկյան ընկերությունների վրա, Իրանին դեղորայքի ու բժշկական սարքավորումների վաճառքը կանխելու նպատակով:
Կայքը գրել է, որ այս խմբի ջանքերը գերազանցել են նույնիսկ պատժամիջոցների սահմանափակումները և այն փորձում է ճնշում գործադրել անգամ այն ընկերությունների վրա, որոնք, գանձապետական դեպարտամենտի թույլտվությամբ, դեղորայք են վաճառում Իրանին:
Պատժամիջոցների ոլորտում մասնագիտացած իրավաբան Թայլեր Քուլիսն անդրադառնալով այն խմբերին, որոնք տեղեկատվություն են հավաքում գանձապետական դեպարտամենտի համար նշել է. «Այս խմբերը փորձում են ավելացնել Իրանին բժշկական սարքավորումներ ու դեղորայք վաճառող ընկերությունների ծախսերը»: