ԱՄՆ հասարակությունը խոցելի է կորոնավիրուսի նկատմամբ
Միացյալ Նահանգներում կան առողջապահական նապահովագրություն չունեցող մեծ թվով քաղաքացիներ, ինչի պատճառով, այդ երկիրը դարձել է խոցելի կորոնավիրուսի նկատմամբ։
Financial Times թերթի փոխանցմամբ՝ փորձագետները զգուշացրել են, որ ԱՄՆ-ում կան մեծ թվով չապահովագրված մարդիկ, ինչի պատճառով կորոնավիրուսը կարող է շատ արագ տարածվել այլ երկրներ։
Ըստ հաղորդման, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն ավելանումէ և փորձագետներն զգուշացրել են, որ այդ երկիրը խոցելի է դարձել վիրուսի տարածման նկատմամբ։
ԱՄՆ առողջապահական հետազոտությունների կազմակերպության՝ Քայզեր ընտանիքի հիմնադրամի (Kaiser Family Foundation) հայտարարության համաձայն, հիվանդները կարող են չդիմել բուժհաստատություն ֆինանսական խնդիրների պատճառով, ինչը կհանգեցնի կորոնավիրուսի ավելի արագ տարածմանը։
Ըստ ԱՊՀ հիմնադրամի անցկացրած սոցհարցման արդյունքների, 2018 թ․ամերիկացիների մոտ 28 տոկոսը չի ունեցել բժշկական ապահովագրություն: