Հռոմի Պապը կոչ է արել աղոթել սիրիացի ժողովրդի համար
https://parstoday.ir/hy/news/world-i117971-Հռոմի_Պապը_կոչ_է_արել_աղոթել_սիրիացի_ժողովրդի_համար
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ իր տագնապն ու ցավն է արտահայտել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, ինչպես նաեւ աջակցության խոսքով դիմել է բոլոր նրանց, ովքեր տառապում են աշխարհում կորոնավիրուսի տարածման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2020 16:16 Asia/Tehran
  • Հռոմի Պապը կոչ է արել աղոթել սիրիացի ժողովրդի համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ իր տագնապն ու ցավն է արտահայտել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, ինչպես նաեւ աջակցության խոսքով դիմել է բոլոր նրանց, ովքեր տառապում են աշխարհում կորոնավիրուսի տարածման հետեւանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պապ Ֆրանցիսկոսը հատուկ կերպով է ողջունել հավատացյալներին, որոնք «սոլիդարություն են ցուցաբերում Սիրիայի ժողովրդի եւ, նախ Իդլիբ քաղաքի ու երկրի հյուսիս-արեւմուտքի բնակիչների նկատմամբ, որոնք ստիպված են փախնել պատերազմից»:

«Կրկին արտահայտում եմ իմ մեծ տագնապը եւ ցավն այդ անօգնական մարդկանց անմարդկային իրավիճակի կապակցությամբ, որոնց մեջ կան երեխաներ, որոնց կյանքը վտանգված է: Չի կարելի աչք թեքել այդ հումանիտար ճգնաժամից, սակայն պետք է դասել այն որպես առաջնահերթություն բոլոր այլ շահերի նկատմամբ»,-հայտարարել է հովվապետն ու կոչ արել աղոթել սիրիացիների համար:

Պատարագի ժամանակ Հռոմի Պապը անդրադարձել է նաեւ աշխարհում կորոնավիրուսի համաճարակին:

news.am