ԱՄՆ-ը զենքով է ապահովում 96 երկրների
https://parstoday.ir/hy/news/world-i118013-ԱՄՆ_ը_զենքով_է_ապահովում_96_երկրների
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն ՝ ԱՄՆ-ի զենքի արտահանման ծավալները վերջին հինգ տարիներին աճել են 23 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2020 14:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը զենքով է ապահովում 96 երկրների

Ստոկհոլմի Խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն ՝ ԱՄՆ-ի զենքի արտահանման ծավալները վերջին հինգ տարիներին աճել են 23 տոկոսով:

Երկուշաբթի օրը  ինստիտուտը  հայտարարել է, որ ԱՄՆ-ի զենքի արտահանումը մինչև 2019 թվականը ներառել է աշխարհի 96 երկրների:

Զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում զենքի խոշորագույն արտահանողը:

2015 թվականից մինչև 2019 թվականը, Միացյալ Նահանգները արտադրում էր աշխարհում վաճառված զենքի 36 տոկոսը: Հատկանշական է, որ 201-2014թթ այդ ցուցանիշը կազմում էր 31 տոկոս:

Միացյալ Նահանգները զենք է մատակարարում Սաուդյան Արաբիային, Իրաքին, Քաթարին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Սիոնիստական ​​ռեժիմին, Հորդանանին և Քուվեյթին:

Հարկ է նշել, որ 2015թ մարտից մինչ օրս, Սաուդյան Արաբիան ու իր դաշնակինցները, Եմենում սպանել են ավելի քան 16 հազար հոգու, վիրավորել տասնյակ հազարավորների, տեղահան արել  միլիոնավոր ուրիշների :

Զենք արտահանող երկրորդ խոշոր երկիրն աշխարհում Ռուսաստանն է, որն ապահովում է զենքի համաշխարհային պահանջարկի 21 տոկոսը: