ԱՄՆ-ն չի ընդունում Իրանի նավթի շրջափակման հարցում ձախողումը
Շրջափակումների և ֆինանսական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Դեյվիդ Փեյմանն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը շուտով զգուշացնելու է նավարկության ու ապահովագրության ընկերություններին ու նավահանգիստներին, որոնք Իրանի նավթը պահեստավորում են ծովում»:
«Ռոյթերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Դեյվիդ Փեյմանն ասել է.«Մենք պատժամիջոցներ ենք կիրառելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր անտեսելով ԱՄՆ-ի շրջափակումները, ծովում պահեստավորում են Իրանի պետրոքիմիական արտադրանքները»:
Ամերիկացի այս պաշտոնյան այն պայմաններում է խոսել Իրանի նավթի աարտահանումը սահմանափակելու վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության նոր քայլի մասին, երբ ՀԳՀԾ-ի համաձայնությունից դուրս գալուց և Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին Թրամփի հայտարարությունից 22 ամիս անցնելով, ԱՄՆ-ին չի հաջողվել իրագործել իր նպատակը: