Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու  լիցենզիան
https://parstoday.ir/hy/news/world-i118140-Բելգիայի_նահանգային_խորհուրդը_չեղարկել_է_Սաուդյան_Արաբիային_զենք_վաճառելու_լիցենզիան
Վալոնիայում Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք, զինտեխնիկա և պաշտպանական համակարգեր վաճառելու լիցենզիան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 12, 2020 16:51 Asia/Tehran
  • Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու  լիցենզիան

Վալոնիայում Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք, զինտեխնիկա և պաշտպանական համակարգեր վաճառելու լիցենզիան։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Վալոնիայի տարածքային կառավարությունը, որ ավելի վաղ լիցենզիա էր տվել Արաբիա զենք արտահանելու համար, այն չեղարկելով, կանխել է զենքի վաճառքի մասին 27 պայմանագրի իրագործումը։

Հատկանշական է, որ Բերլիգայի մի շարք ներքին կառույցներ և  որոշ եվրոպական երկրներ Եմենի պատերազմում մարդու իրավունքները ոտնահահարվելու պատճառով պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ռիադին։ 

Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել  է մարդու իրավունքների պաշտպան միությունների, այդ թվում՝ Բելգիայի մարդու իրավունքների ասոցիացիայի և այդ երկրի Միջազգայն Ներում կազմակերպության գրասենյակի հովանավորությամբ, ժողովրդավարության ու խաղաղության պաշտպանությանն ուղղված գործողությունների համակագրման ազգային կենտրոնի ներկայացրած բողոքների արդյունքում։ 

Արաբիան բելգիական զենքի հիմնական գնորդն է։