Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի բուժման համար հակաբորբոքային դեղամիջոցի կիրառումը
Մարտ 13, 2020 14:27 Asia/Tehran
Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի բուժման համար հակաբորբոքային դեղամիջոցի կիրառումը:
ԻՌՆԱ լրատվական գործակալությունը վկայակոչելով «China Daily»-ին, հաղորդել է, որ «Աքթիմերա» կամ «TOCILIZUMAB» կոչվող դեղամիջոցն օգտագործվում է կորոնավիրուսով վարակված այն հիվանդների համար, որոնք ծանր վիճակում են գտնվում:
Դեռևս հստակ տեղեկություններ չկա դեղամիջոցի արդյունավետ ու անվտանգ լինելու մասին: Սակայն հաղորդումները վկայում են, որ Չինաստանն այդ դեղն օգտագործել է շուրջ 188 հիվանդի բուժման, հատկապես նրանց համար, ովքեր թոքերի բորբոքում են ունեցել: Դեղամիջոցի կիրառումն այս հիվանդների բուժման համար, դրական արդյունք է ունեցել:
Պիտակ