2020թ օլիմպիական խաղերը, չնայած կորոնավիորւսի պանդեմիային, տեղի կունենան
https://parstoday.ir/hy/news/world-i118237-2020թ_օլիմպիական_խաղերը_չնայած_կորոնավիորւսի_պանդեմիային_տեղի_կունենան
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ 2020թ օլիմպիական խաղերը, չնայած կորոնավիորւսի պանդեմիային, տեղի կունենան, ինչպես որ պլանավորված է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 15, 2020 09:17 Asia/Tehran
  • 2020թ օլիմպիական խաղերը, չնայած կորոնավիորւսի պանդեմիային, տեղի կունենան

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ 2020թ օլիմպիական խաղերը, չնայած կորոնավիորւսի պանդեմիային, տեղի կունենան, ինչպես որ պլանավորված է:

Ավելի վաղ, Աբեն հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակն այն փուլում չէ, որպեսզի երկրում արտակարգ դրություն հայտարարվի:

Ճապոնիայի վարչապետը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի առողջապահական աղբյուրների տվյալներով, կորոնավիրուսն այդ երկրում այնքան վտանգավոր չափերի չի հասել,  որպեսզի կարիք լինի հայտարարել արտակարգ իրավիճակ:

Հատկանշական է, որ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվել է 4242 մարդ, որոնցիցի 697-ը Diamond Prince նավի ուղևորներ են: Մահացածների թիվը կազմել է 28 հոգի,այդ թվում՝ վերոնշյալ նավի 7 ուղևորներ: