Կորոնավիրուսի ֆոնին, ԱՄՆ-ում աճել են զենքի վաճառքի ծավալները
https://parstoday.ir/hy/news/world-i118298-Կորոնավիրուսի_ֆոնին_ԱՄՆ_ում_աճել_են_զենքի_վաճառքի_ծավալները
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբերի կողմից կորոնավիրուսով անձանց վրա հարձակումներ իրականանալու վախից, այդ երկրում ավելացել է զենքի վաճառքի ծավալը։ Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2020 14:16 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի ֆոնին, ԱՄՆ-ում աճել են զենքի վաճառքի ծավալները

ԱՄՆ-ում ծայրահեղական խմբերի կողմից կորոնավիրուսով անձանց վրա հարձակումներ իրականանալու վախից, այդ երկրում ավելացել է զենքի վաճառքի ծավալը։ Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման՝ ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվել կորոնավիրուսով,  հրազենի վաճառքի ծավալն ավելի մեծ է։

Այդ նահանգներում զենք գնորդների գրոհի պատճառով ավելացել են զենք վաճառողների աշխատանքային ժամերը։

Հայտարարվել է, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ վախենում են ծայրահեղական խմբերի հարձակումներից, ինչի պատճառով զենք են գնում։ 

Կորոնավիրուսի վտանգի նկատմամբ անուշադրության պատճառով, ԱՄՆ կառավարությունը և նախագահ Դոնալդ Թրամփն արժանացել են խիստ քննադատության։ ԱՄՆ-ի  49 նահանգներում կորոնավիրուս է տարածվել,  մահացել է 69 մարդ։