Կանադան որոշել է չմասնակցել 2020թ. օլիմպական խաղերին
Կորոնա վիրուսի գլոբալ համաճարակի պատճառով, Կանադան որոշել է չմասնակցել Տոկիոյի 2020թ. օլիմպիական ու պարալիմպիկ մրցություններին:
Կիրակի օրը, France-Presse-ի հաղորդմամբ, Կանադայի օլիմպիական ու պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է.«Կանադան ոչ մի մարզական խումբ չի ուղարկելու Տոկիոյի օլիմպիական ու պարալիմպիկ մրցություններին; Որոշումն ընդունվել է հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մտահոգությունները»:
Կանադայի մարզական ու օլիմպիական կոմիտեները միջազգային օլիմպիական ու պարալիմպիկ կոմիտեին ու ԱՀԱԿ-ին կոչ են արել մեկ տարով հետաձգել Տոկիոյի 2020թ. օլիմպական ու պարալիմպիկ մրցությունները:
Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ ԱՀԿ-ն նույնպես առաջարկու, է հետաձգել միջոցառումը:
Ճապոնիայի օլիմպաիական խաղերի նախարարությունը հայտարարել է, որ այս երկիրը 2020թ. օլիմպիական խաղերի հարցում ենթարկվում է օլիմպիական միջազգային կոմիտեի որոշումներին: