Կանադան որոշել է չմասնակցել 2020թ. օլիմպական խաղերին
(last modified Mon, 23 Mar 2020 14:07:40 GMT )
Մարտ 23, 2020 18:37 Asia/Tehran
  • Կանադան որոշել է չմասնակցել 2020թ. օլիմպական խաղերին

Կորոնա վիրուսի գլոբալ համաճարակի պատճառով, Կանադան որոշել է չմասնակցել Տոկիոյի 2020թ. օլիմպիական ու պարալիմպիկ մրցություններին:

Կիրակի օրը, France-Presse-ի հաղորդմամբ, Կանադայի օլիմպիական ու պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է.«Կանադան ոչ մի մարզական խումբ չի ուղարկելու Տոկիոյի օլիմպիական ու պարալիմպիկ մրցություններին; Որոշումն ընդունվել է հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մտահոգությունները»:

Կանադայի մարզական ու օլիմպիական կոմիտեները միջազգային օլիմպիական ու պարալիմպիկ կոմիտեին ու ԱՀԱԿ-ին կոչ են արել մեկ տարով հետաձգել Տոկիոյի 2020թ. օլիմպական ու պարալիմպիկ մրցությունները: 

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ ԱՀԿ-ն նույնպես առաջարկու, է հետաձգել միջոցառումը:

Ճապոնիայի օլիմպաիական խաղերի նախարարությունը հայտարարել է, որ այս երկիրը 2020թ. օլիմպիական խաղերի հարցում ենթարկվում  է օլիմպիական միջազգային կոմիտեի որոշումներին: