ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն աճում են
Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագանում է: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ կազմակերպության տվյալներով` աշխարհում ավելի քան 378 հազար մարդ վարակված է կորոնավիրուսով, և պանդեմիայի տարածումն արագանում է:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը երկրներից պահանջել է քաղաքական կամք դրսևորել հիվանդության պանդեմիայի ընթացքը փոխելու համար:
Նա նշել է, որ ժողովրդի տանը մնալը և սոցիալական շփումներում տարածություն պահելը կարևորագույն քայլերն են հիվանդության տարածման կանխմանհամար:
Վերջին տվյալների համաձայն, մինչ օրս շուրջ 378 հազար 679 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ավելի ան 100 հազարը ապաքինվել են, իսկ շուրջ 15 հազարը մահացել: