Թրամփը դեմ է կորոնավիրուսի դեմ պայքարի դեմոկրատականների նախագծին
ԱՄՆ-ի նախագահը չի ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնության փաթեթների վերաբերյալ դեմոկրատների առաջարկը:
Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Թրամփն ասել է. «Համագործակցելու եմ Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի հետ, սակայն դեմ եմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգնության փաթեթներ ներկայացնելու դեմոկրատների առաջարկին»:
Դոնալդ Թրամփը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի բուժման ու առողջապահության կոմիտեի հայտարարությունը՝ առաջիկա օրերին իրավիճակի առավել սրվելու մասին:
Նյու-Յորքի նահանգապետ Անդրե Կոմոն ասել է. «Առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում կորոնավիրուսի տարածման ցունամին ահավոր ծանր է լինելու»:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 41 հազարը: Մահացել է 573 մարդ:
Նյու-Յորք, Վաշինգտոն և Կալիֆորնիա նահանգներն ամենաշատ ախտահարվածներն ու զոհերն ունեն: