Կանխատեսվում է, որ 7 միլիոն ամերիկացիներ կմահանան կորոնավիրուսի հիվանդության հետևանքով
ԱՄՆ-ում կատարված վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն, ավելի քան 7 միլիոն ամերիկացիներ կմահանան արհեստական շնչառական սարքերի պակասի պատճառով, եթե նրանք վարակվեն կորոնավիրուսով:
CNN-ը հաղորդել է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների համաձայն, Դոկտ Էմիլի Փորթերն ասել է, որ եթե մարդիկ չկարանտինացվեն, կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր 50 ամերիկացիներից միայն մեկը հնարավորություն կունենա ունենալ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ:
Փորթերը նշել է, որ ըստ ամենալավատեսական տեղեկությունների՝ մոտ 150 միլիոն ամերիկացի կվարակվի այդ վիրուսով:
Բժիշկի խոսքերով, 7 միլիոն 500 հազար մարդ գոյատևելու համար կարիք ունեն արհեստական շնչառական սարքերի, սակայն այդ սարքերի պակասի պատճառով կարող են կորցնել իրենց կյանքը:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 46 հազար 145-ի, մահացել է 582 մարդ: