Լոնդոնը քկննարկի հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու պահանջով հանրագիրը
Բրիտանյաի կառավարությունը կքննարկի հանրագիրը, որը ստորագրոնղերը կոչ են անում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
չորեքշաբթի օրը, ԻՌՆԱ լրատվական գրոծակալությունը հաղորդել է որ հանրագիրը, որը ստորագրողները կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները, հավաքել է տասը հազարից ավելի ստորագրություն և կառավարությունը պարտավոր է քննարկել այն:
Հանրագիրը ստորագրողները հայտարարել են, որ ներկա պայմաններում, երբ Իրանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, պատժամիջոցների չեղարկումը մարդասիրական քայլ կլինի:
Հաղորդման համաձայն, լուրի հրապարակման պահին, հանրագիրը ստորագրել է 12 հազար 854 մարդ և ստորագրողների թիվն աճում է:
Բրիտանիայում գործող օրենքի համաձայն, եթե ստորագրահավաքի մասնակիցների թիվը գերազանցի տասը հազարը, կռավարությունը պարտավոր է այն քննարկել: Իսկ 100 հազարի սահմանն անցելու դեպքում, հարցը քննարկվում է Համայնքների պալատում: