«Վաշինգտոն Փոսթը» քննադատել է ԱՄՆ-ին ՝ Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու պատճառով
Ամերիկյան թերթը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կորոնավիրուսի տարածման ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցները շարունակելու համար:
«Վաշինգտոն փոստ» օրաթերթը քննադատելով ԱՄՆ կառավարության կողմից իրանական նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, գրել է. «ԱՄՆ-ը նման քայլերի դիմելու փոխարեն փոխարեն պետք է օգնի Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարին»:
«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ը փորձում է խստացնել Իրանի պատժամիջոցները, և անցած շաբաթ իրանական մի շարք նավթաքիմիական ընկերություններ ենթարկվել են պատժամիջոցների: Իրանը ԱՄՆ պատժամիջոցները որակել է որպես խոչընդոտ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, նշելով, որ ԱՄՆ-ը ինքն է ստեղծել վիրուսը:
«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ Իրանի և այլ երկրների ժողովուրդը, այդ թվում ԱՄՆ-ի դաշնակից երկրները , Վաշինգտոնին դատապարտում են կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Իրանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու համար: Բրիտանիան կոչ է արել չեղարկել այդ պատժամիջոցները: