ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է
https://parstoday.ir/hy/news/world-i118670-ԱՄՆ_ի_հեգեմոնիան_կասկածի_տակ_է
Վերջին տարիներին ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է հայտնվել՝առաջ է եկել նոր հակառակորդ, ում ավելի բարդ է հաղթել, քան ՌԴ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 09:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է

Վերջին տարիներին ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է հայտնվել՝առաջ է եկել նոր հակառակորդ, ում ավելի բարդ է հաղթել, քան ՌԴ-ին:

Այդ հակառակորդն՝ԵՄ-ն է: Երկար ժամանակ ՌԴ-ին էին համարում ԱՄՆ-ի գլխավոր թշնամին: ՌԴ-ն իրոք ունի այդ ներուժը: Ռազմական առումով ՌԴ-ն առաջատարներից է աշխարհում, այդ մասին հղում անելով չինական Սոհու լրատվական պորտալին հայտնում է inosmi.ru կայքը:

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում սադրել ՌԴ-ին, սակայն բացի ՌԴ-ից ԱՄՆ-ն վերջին շրջանում սկսում է չսիրել նաև ԵՄ-ին: Չնայած ԵՄ-ն ռազմական առումով այնքան հզոր չէ, ինչքան ՌԴ-ն, սական ԵՄ-ն ունի տնտեսական մեծ ներուժ:

Նշվում է, որ Գերմանիան համագործակցում է ՌԴ-ի հետ Հյուսիսային հոսք գազամուղի շինարարության շուրջ: ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի եվրոպացիները գազ գնեն ԱՄՆ-ից, սակայն Գերմանիան ընտրել է ՌԴ-ին, որպես գործընկեր:

ԵՄ-ն ուժեղ է տնտեսական առումով, իսկ հին գերտերություններից Ֆրանսիան ու Գերմանիան ունեն նաև ռազմական ներուժ:

Verelq.am