ԱՄՆ-ը դեմ է կալանքի տակ գտնվող Իրանի ակտիվները ազատելուն
ԱՄՆ-ը դեմ է կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում կալանքի տակ գտնվող Իրանի ակտիվները ազատելուն:
The Washington Free Beacon կայքը, շաբաթ օրը հղում անելով ԱՄՆ ԱԳ նախարարությանը, գրել է. «Վաշինգտոնը հերքեց վերջերս տարածված լուրերը, թե նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով հատուկ բացառություններ է նախատեսելու Իրանի համար՝ իր ակտիվներին հասանելիություն ունենալու կապակցությամբ»:
Middle East Eye գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել էր. «ԱՄՆ-ը պատժամիջոցներից կազատի մի շարք երկրների, որոնք բժշկական սարքավրումներ, դեղորայք և սնունդ կտրամադրեն Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով»:
Այս հաղորդման համաձայն, եվրոպական մեծ թվով բանկերում գտնվող Իրանի ակտիվները սառեցվել են՝ Թրամփի վարկաչակազմի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Չնայած կորոնավիրուսի պայմաններում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու միջազգային կոչերին, ԱՄՆ-ը շարունակում է առաջ տանել իր հակամարդկային քաղաքականությունը: