Դիմադրության դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են
https://parstoday.ir/hy/news/world-i118756-Դիմադրության_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_սադրանքները_ձախողվել_են
Ռուս սենատորը հայտարարել է, որ Դիմադրության ուժերի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2020 13:58 Asia/Tehran
  •  Դիմադրության դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են

Ռուս սենատորը հայտարարել է, որ Դիմադրության ուժերի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են։

ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովն անդրադառնալով Իրաքում Դիմադրության խմբերին դիմակայելու ԱՄՆ-ի նոր ծրագրերին, իր  թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Միացյալ Նահանգները նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չի կարողանում ձերբազատվել իր նենգ քաղաքականությունից, այդ թվում այլ երկրների ներքին գործերին միջամտելուց»։

Պուշկովը հավելել է․ «ԱՄՆ-ի իշխանություններն  Իրաքում Իրանի կողմնակից խմբերին ոչնչացնելու հույսով, մտադիր են սրել հակամարտությունները, մինչդեռ այդ գործողությունները հաղթանակով չեն պսակվելու: ԱՄՆ-ն արդեն պարտվել է»։

Իրաքի ժողովրդական ուժերը, այդ թվում Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը, համարվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ  պայքարող Իրաքի կարևորագույն օպերատիվ ուժերը։