Ռուսաստանն ու Կուբան դատապարտել են ամերիկյան պատժամիջոցները
Ռուսաստանն ու Կուբան ընդգծել են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտութունը:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, երեքշաբթի օրը, իր կուբացի պաշտոնակից Բրունո Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցում, Սերգեյ Լավրովն ընդգծելով երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության շարունակման անհրաժեշտությունը, դատապարտել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների քաղաքականության շարունակումը:
Կուբան բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի կողմցի այդ երկրի դեմս ահմանված տնտեսական, առևտրային և ֆինանսական պատժամիջոցները, նշելով, որ դրանք խոչընդոտում են քաղաքացիների հասանելիությանը դեղորայքին և հումանիտար ապրանքներին:
Վերջերս Կուբայի արտգործնախարարը Միացյալ Նահանգները որակեց որպես աշխարհի ամենամեծ «մարդու իրավունքների ոտնահարողը»: