Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են
https://parstoday.ir/hy/news/world-i120147-Ամերիկյան_Ռեդմոնդի_միակ_հայկական_եկեղեցու_վրա_հարձակվել_են
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքի հայկական միակ սբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մայիս 05, 2020 04:06 Asia/Tehran
  • Ամերիկյան Ռեդմոնդի միակ հայկական եկեղեցու վրա հարձակվել են

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքի հայկական միակ սբ Հարություն եկեղեցին ենթարկվել է հարձակման։

Վանդալները կոտրել են խորանի հետևի պատուհանի ապակիները, գրում է «Արևելք» թերթը՝ ԱՄՆ Արևմտյան ափի առաջնորդարանին մոտ աղբյուրներին հղումով։

Ապակիները կոտրելու համար օգտագործել են բակում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի սալահատակ քարերը։

Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ։ Իրավապահներն իրազեկվել են պատահարի մասին։ Հետաքննություն է ընթանում։

Panarmenian.net