Գերմանիայում շիաների կրոնագիտական կենտրոնների փակումն անմտություն է
Կրոնագիտական ու միջազգային 100 ինստիտուտներ ու ՀԿ-ներ, մի բանաձևով դատապարտել են Գերմանիայում լիբանանյան կրոնական ու մշակութային կենտրոնների աշխատանքի դադարեցումը, այդ որոշումը բնութագրելով որպես քաղաքականացված ու անմիտ քայլ:
Բանաձևում հայտարարվել է, որ որուշումը կայացվել է ԱՄՆ-ի ու համաշխարհային սիոնիզմի ճնշման ներքո և մարդու իրավունքների ոտնահարման ակնհայտ դրսևորում է:
Հինգշաբթի օրը, բավարարելով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ցանկությունները, Գերմանիայի ԱԳՆ-ն Լիբանանի Հեզբոլլահի անունը ներառեց ահաբեկչական խմբավորումների ցանկում, արգելելով խմբավորման գործունեությունն այդ երկրում:
Վերջին ամսիներին, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը, Հեզբոլլահի գործունեությունը սահմանափակելու նպատակով, ճնշում են գործադրում եվրոպական երկրների վրա՝ կուսակցության անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու նպատակով: