Ամերիկացիները չեն ողջունում ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i120309-Ամերիկացիները_չեն_ողջունում_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_Թրամփի_որոշումը
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացիները չեն ողջունում Իրանի հետ միջւուկային պայմանագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մայիս 09, 2020 05:32 Asia/Tehran
  • Ամերիկացիները չեն ողջունում ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը

ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացիները չեն ողջունում Իրանի հետ միջւուկային պայմանագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը:

2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այդ երկիրը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները; Այնուհետև, ԱՄՆ-ը վերականգնեց հակաիրանական միակողմանի պատժամիջոցները:

Շաբաթ օրը, Իրանի ԱԳ նախարարությունն իր թվիթերյան էջում հրապարակելով Economist, J Street‎ օրթերթերի, և ամերիկաբնակ իրանցիների միության ու William & Mary կենտրոնի կողմից 2018թ անցկացված համատեղ հարցման արդյունքները, գրել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է երկու տարի, սակայն հենց առաջին տարում անցկացված սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունը չի ողջունել Թրամփի այդ որոշումը»:

«Թրամփին չի հաջողվել այս հարցում ստանալ ամերիկացիների աջակցությունը»,- ասված է գրառման մեջ:

2018թ իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 46 տոկոսը դեմ է արտահայտվել ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշմանը: