Ամերիկացիները չեն ողջունում ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշումը
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկացիները չեն ողջունում Իրանի հետ միջւուկային պայմանագրից դուրս գալու Դոնալդ Թրամփի որոշումը:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, այդ երկիրը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից, խախտելով ՄԱԿ-ի ԱԽ-ում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները; Այնուհետև, ԱՄՆ-ը վերականգնեց հակաիրանական միակողմանի պատժամիջոցները:
Շաբաթ օրը, Իրանի ԱԳ նախարարությունն իր թվիթերյան էջում հրապարակելով Economist, J Street օրթերթերի, և ամերիկաբնակ իրանցիների միության ու William & Mary կենտրոնի կողմից 2018թ անցկացված համատեղ հարցման արդյունքները, գրել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց անցել է երկու տարի, սակայն հենց առաջին տարում անցկացված սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունը չի ողջունել Թրամփի այդ որոշումը»:
«Թրամփին չի հաջողվել այս հարցում ստանալ ամերիկացիների աջակցությունը»,- ասված է գրառման մեջ:
2018թ իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 46 տոկոսը դեմ է արտահայտվել ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի որոշմանը: