Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից է. The Washington Post
https://parstoday.ir/hy/news/world-i120629-Վրաստանը_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_ամենահաջող_օրինակներից_է._the_washington_post
Ամերիկյան The Washington Post պարբերականը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2020 15:32 Asia/Tehran
  • Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից է. The Washington Post

Ամերիկյան The Washington Post պարբերականը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը:

Ինչպես փոխանցում է Georgia Today-ը, հոդվածում նշվում է, որ համաշխարհային համավարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են գլուխ հանում նման խնդիրներից, մինչդեռ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համավարակը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել:
«Միևնույն ժամանակ որոշ ոչ մեծ երկրներ նոր ճանաչում են ստացել, քանի որ աշխարհն այժմ հետևում է նրանց հաջողությանը»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Հոդվածագիրն ընդգծում է, որ մինչ հարևան Ռուսաստանում մոլեգնում է կորոնավիրուսը, Վրաստանը հանգստության կղզի է դարձել: 3.75 մլն բնակչությամբ երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 700-ից քիչ են, մահացել է 12 մարդ, ինչը բարձր գնահատակի է արժանացել Առողջապահության համաշխարհային կամզակերպության կողմից:
Պարբերականն ընդգծում է, որ երկրի կառավարության կողմից ճիշտ ժամանակին ընդունված միջոցառումները, ինչպիսին են հունվարի վերջից սահմանված պարտադիր ջերմաչափումն օդանավակայաններում և միջազգային չվերթների սահմանափակումը, օգնել են կանգնեցնել վիրուսի տարածումը:
«Քովիդ-19»-ի դեմ պայքարի հաջող օրինակների շարքում պարբերականն ընդգրկել է նաև Վիետնամը, Կոստա Ռիկան, Լիբանանը և Նոր Զելանդիան:  

Tert.am