Թրամփը հրամայել է հրդեհել Սիրիայի ցանքատարածքները
Ամերիկյան օրաթերթը բացահայտել է, որ Սիրիայում ցանքատարածքների և գյուղմթերքի դաշտերը հրդեհվել են ԱՄՆ նախագահի հրամանով:
Ամերիկյան International Business Times թերթը հաղորդել է, որ ամերիկյան զորուժն օգտագործելով Apache ուղղաթիռներ և ջերմային օդապարիկներ, հրդեհել է Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի ցորենի դաշտերը:
ՄԱԿ-ի պաշտոնյաները մտահոգություն հայտնելով Սիրիայի գյուղատնտեսական դաշտերում բռնկված հրդեհի մասին, նախազգուշացրել են, որ այս քայլը արվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի հետևանքով, Սիրիայումա ռկա է սննդի խնդիր:
Թերթը հաղորդել է, որ մայիսի 17-ին Հալեպբ, Ալ-Ռաքաա և Ալ-Հասաքա նահանգներում հրկիզվել է 300 հեկտար ցանքատարածք:
Վերջին օրերին Ա-Սեվիդա և Ալ-Դորաա նահանգներում նույնպես հրդեհվել են մի քանի տասնյակ հեկտար գյուղատնտեսական հողեր: