Չնայած Ռուսաստանի կոչերին, Վրաստանն, այնուամենայնիվ, չի վերադառնա Բաց երկնքի պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i121013-Չնայած_Ռուսաստանի_կոչերին_Վրաստանն_այնուամենայնիվ_չի_վերադառնա_Բաց_երկնքի_պայմանագրին
Չնայած Ռուսաստանի կոչերին, Վրաստանը մտադիր չէ կրկին մասնակցել Բաց երկնքի պայմանագրին: Այս մասին հաղորդվում է հանրապետության ԱԳՆ պաշտոնական էջում:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Մայիս 27, 2020 14:05 Asia/Tehran
  • Չնայած Ռուսաստանի կոչերին, Վրաստանն, այնուամենայնիվ, չի վերադառնա Բաց երկնքի պայմանագրին

Չնայած Ռուսաստանի կոչերին, Վրաստանը մտադիր չէ կրկին մասնակցել Բաց երկնքի պայմանագրին: Այս մասին հաղորդվում է հանրապետության ԱԳՆ պաշտոնական էջում:

«Վրացական կողմը Ռուսաստանից թռիչքներ չի ընդունում եւ ինքն էլ չի մասնակցում ՌԴ տարածքի վրայով կատարվող դիտորդական թռիչքներին: Վրաստանն այս ամբողջ տարիների ընթացքում վարել է հետեւողական քաղաքականություն: 2012 թվականին ընդունված որոշումը մնում է ուժի մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն Բաց երկնքի պայմանագրի՝ պատրաստ է Կովկասի սահմանների երկայնքով 10 կիլոմետրանոց գոտիներում դիտորդական առաքելություն նախաձեռնել, եթե Վրաստանը թույլ տա թռիչքներ իրականացնել իր տարածքով:

1in.am