Բողոքի ցույցերից հետո, ԱՄՆ որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ներառյալ Մինեսոտայում տեղի ուրնեցող բողոքի ցույցերի հետևանքով, իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:
MSN հեռուստաընկերությունը հաղորդել է. «Մինեսոտայի նահանգապատերանը հայտարարել է որ սևամորթ Ջորդ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող քաղաքացիներին ազգային գվարդիայի միջոցով զսպելու նպատակով, երկու քաղաքնրում արտակարգ դրություն է հայտարարվել»:
Մինեապոլիսի բնակիչները երեքշաբթի օրվանից բողոքի ցույցեր են անցկացնում սպիտակամորթ ոստիկանի կողմից քառասնամյա սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ:
Չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ վանկարկում էին «Չկա արդարություն, չկա խաղաղություն, ես չեմ կարող շնչել»:
Բողոքի ցույցերի ընթացքում, ոստիկանության իրականացրած հրաձգության հետևանքով, սպանվել է ևս մեկ սևամորթ քաղաքացի: