ԼՂ նախագահն ընդունել է Գարեգին Բ-ին եւ Արամ Ա-ին
https://parstoday.ir/hy/news/world-i12109-ԼՂ_նախագահն_ընդունել_է_Գարեգին_Բ_ին_եւ_Արամ_Ա_ին
ԼՂ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 13-ին, հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2016 10:03 Asia/Tehran
  • ԼՂ նախագահն ընդունել է Գարեգին Բ-ին եւ Արամ Ա-ին

ԼՂ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 13-ին, հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն եւ անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը:

Երկրի ղեկավարը արժեւորել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն ԼՂ`նշելով նրա պատմական լինելը հոգեւոր, քաղաքական եւ մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու ԼՂ  թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգեւորական դասի մի խումբ ներկայացուցիչներ: