ԱՄՆ-ն կարևորել է Աֆղանստանում իր ռազմական ներկայության շարունակվելը
Մայիս 31, 2020 14:18 Asia/Tehran
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնն ընդգծել է Աֆղանստսանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը շարունակելու անհրաժեշտությունը:
Քեյ Բեյլի Հաթչիսոնը հերքել է սույն թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններից առաջ, ամերիկացի զինծառայողներին Աֆղանստանից դուրս բերելու Դոնալդ Թրամփի մտադրության վերաբերյալ լրատվամիջոցների տարածած լուրը, ասելով, որ նման որոշում չի կայացվել:
Հատկանշական է, որ երեկ Թալիբանը Վաշինգտոնին զգուշացրել է ԱՄՆ-ի հետ իր համաձայնագրի ավարտի և այդ խմբի կողմից ամերիկացի զինվորների վրա ինտենսիվ հարձակումներ իրականացվելու կապակցությամբ:
Պիտակ