ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ
ԱՄՆ պետդեպարտամենտը Կուբայի մի քանի ընկերությունների անունները ներառել է պատժամիջոցների ցուցակում:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կուբայի յոթ ընկերությունների ու հյուրանոցների, այդ թվում Fincimex ֆինանսական ընկերության անունները ներառել է պատժամիջոցների ցուցակում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է.«Մենք կշարունակենք մեր քայլերը՝ Կուբայի կառավարության հասանելիությունը փողին կանխելու համար»:
Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Վաշինգտոնը թշնամական ավելի խիստ քաղաքականություն է վարում Կուբայի դեմ և մեծացնում է այդ երկրի դեմ քաղաքական ու տնտեսական ճնշումները:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը ԱՄՆ-ին կոչ են արել չեղարկել Կուբայի դեմ սահմանած պատժամիջոցները: