Ադրբեջանն զգուշացրել է Վրաստանին՝ սահմանային տեղաշարժերի կապակցությամբ
Հունիս 07, 2020 07:08 Asia/Tehran
Ադրբեջանն զգուշացրել է իր հյուսիսային հարևան Վրաստանի սահմանային տեղաշարժերի կապակցությամբ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանը մտահոգություն է հայտնել երկու երկրի միջև հակամարտության գոտի հանդիսացող սահմանային տարածքից մի խումբ խռովարարների ապօրինի երթևեկության կապակցությամբ: Բաքուն Թբիլիսիից պահանջել է վերահասու լինել այդ հարցին:
Ադրբեջանը գտնում է, որ Քեշիքչի դաղը ադրբեջանական մշակութային համալիր է, իսկ վրացիներն այդ համալիրը կոչում են Դավիթ Գարեջի և պնդում են, որ այդ տարածքը իրենց է պատկանում:
Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ամենակարճ ժամանակահատվածում ճշտել Վրաստանի հետ սահմանը:
Պիտակ