Շվեդիայի մայրաքաղաքում ոստիկանությունը բախվել է բողոքարարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i121427-Շվեդիայի_մայրաքաղաքում_ոստիկանությունը_բախվել_է_բողոքարարների_հետ
Ստոկհոլմում Շվեդիայի հակախռովարար ոստիկանությունը հարձակվել է հակառասիստական ակցիայի մասնակիցների վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2020 13:00 Asia/Tehran

Ստոկհոլմում Շվեդիայի հակախռովարար ոստիկանությունը հարձակվել է հակառասիստական ակցիայի մասնակիցների վրա:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շվեդիայի հակախռովարար ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ, պղպեղի սփրեյ և մահակ:

Շաբաթ օրը, Լոնդոն, Փարիզ, Վիեննա, Համբուրգ և Բերլին քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել  ԱՄՆ-ում տիրող ռասիզմի ու դաժանության դեմ:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, հատկապես Մինեապոլիս քաղաքում նույնպես այս օրերին բողոքի ցույցեր են տեղի ունենում:

Եվրոպական և Լատին Ամերիկյան շատ երկրներում ցույցեր են տեղի ունենում մայիսի 25-ին, Մինեապոլիսում սպիտակամորթ սպայի կողմից սևամորթ  Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ: